Գերմանիայի բնակչության թվաքանակը նոր ռեկորդային ցուցանիշ է արձանագրել

20:13   17 Հունվար 2020    317

Գերմանիայի բնակչության թվաքանակը 2019 թվականի արդյունքներով կազմել է 83,2 միլիոն՝ նորացնելով ռեկորդը: Այդ մասին վկայում են վիճակագրության դաշնային բյուրոյի տվյալները։

«2019 թվականի վերջին Գերմանիայում, վիճակագրական բյուրոյի գնատումներով, մոտավորապես 200 հազարով ավելի մարդ էր ապրում, քան 2018 թվականի վերջին: 83,2 միլիոն մարդ ցուցանիշով բնակչության թվաքանակը հասել է նոր ռեկորդի»,- ասված է բյուրոյի հաղորդագրության մեջ:

Ընդ որում՝ բնակչության աճի դինամիկան 2019 թվականին ամենացածրն է դարձել 2012 թվականից ի վեր: Բնակչության աճն ապահովվում է ներգաղթի հաշվին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշում են բյուրոյում, առանց ներգաղթի հաշվին աճի հաշվառման, արդեն 1972 թվականից բնակչությունը կրճատվում է, քանի որ յուրաքանչյուր տարի ավելի շատ մարդիկ մահանում են, քան ծնվում»:

Բյուրոյի գնահատումներով՝ 2019 թվականին ծնվել է 770-790 հազար, մահացել` 920-940 հազար մարդ, այսպիսով՝ բնական նվազումը կազմում է 130-ից մինչև 170 հազար մարդ (167 հազար՝ 2018 թվականին): 2019 թվականին միգրացիայի հաշվեմնացորդը եղել է դրական և գնահատվում է 300-350 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները