ՆԱՏՕ-ն Իտալիայում բացել է դաշինքի անօդաչու ավիահետախուզության առաջին համակարգը

20:26   17 Հունվար 2020    333

ՆԱՏՕ-ն Իտալիայի Սիգոնելլա ավիաբազայում բացել է դաշինքի անօդաչու օդային հետախուզության առաջին համակարգը:

Հունվարի 17-ին այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Սիցիլիա կղզում համակարգի բացման պաշտոնական արարողությանը՝ տեղեկացնում է TASS-ը։

«Մեք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ողջունենք (ԱՄՆ-ից) Երկրի մակերևույթի հսկման առաջին երկու անօդաչուների (RQ-4D “Phoenix”) ժամանումը։ Համակարգը օպերացիոն պատրաստության վիճակում կլինի մի քանի ամիս անց, ևս երեք դրոն կժամանի մինչև տարեվերջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այն թույլ կտա հսկել դաշինքի ամբողջ տարածքը նաև դրա սահմաններից դուրս՝ Արկտիկայից մինչև Սահել, Ատլանտիկայից մինչև Արևելյան Եվրոպա»,- հայտարարել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները