Խալիֆա Հաֆթարը Պուտինին ուղղված նամակում պատրաստակամություն է հայտնել կրկին այցելել ՌԴ-ն` բանակցությունները շարունակելու համար

20:43   17 Հունվար 2020    338

Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում պատրաստակամություն է հայտնել ընդունելու Ռուսաստան այցելելու հրավերը` շարունակելու համար Լիբիայի հարցով բանակցությունները:

«Շնորհակալ եմ Ձեզ և իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում Մոսկվայում Լիբիային խաղաղության տանող խաղաղ բանակցությունների անցկացման ռուսական կողմի նախաձեռնությանը: Հաստատում եմ, որ մենք պատրաստ ենք ընդունել ձեր հրավերը` Ռուսաստանի դաշնություն այցելելու և սկսած երկխոսությունը շարունակելու համար: Ընդունեք մեր խորին հարգանքները»,-ասված է նամակի տեքստում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը և Լիբիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ Աքիլա Սալեհ Իսան լքել են Մոսկվան` առանց հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները