Չինաստանի բնակչության թիվը գերազանցել է 1,4 միլիարդը

21:26   17 Հունվար 2020    345

Չինաստանի բնակչությունը, չհաշված հատուկ վարչական շրջաններ Հոնկոնգը, Մակաոն եւ Թայվանը, մինչեւ 2019թ․ վերջը ավելացել է 4,67 միլիոն մարդով՝ գերազանցելով 1,4 միլիարդը։

Այս մասին են վկայում ՉԺՀ պետական վիճակագրական կոմիտեի տվյալները։ 2018թ․ Չինաստանի բնակչությունը մեծացել է 5,3 միլիոնով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

2019թ․ երկրում գրանցվել է 14,65 միլիոն նորածին, իսկ ծնելիության գործակիցը կազմել է 10,48՝ հազար մարդու համար։ Նույն տարում Չինաստանում մահացել է 9,98 միլիոն մարդ, իսկ մահացության գործակիցը կազմել է 7,14՝ հազարին։

Բնակչության բնական աճը կազմել է 3,34՝ հազար մարդուն։ Տղամարդկանց թիվը կազմել է 715,27 միլիոն, կանանց թիվը՝ 687,78 միլիոն։ Բնակիչների ընդհանուր թիվը հասել է 1 միլիարդ 400 միլիոն 50 հազար մարդու։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները