Հնարավոր է՝ Apple ընկերությունը ստիպված լինի հրաժարվել Lightning լիցքավորման մալուխից

21:35   17 Հունվար 2020    365

Հնարավոր է՝ Apple ընկերությունը ստիպված լինի հրաժարվել Lightning լիցքավորման մալուխից, եթե դրա օգտին քվեարկեն եվրոպացի օրենսդիրները:

Եվրոպայում մոտ ժամանակներում պետք է լուծվի լարի ճակատագիրը, որն օգտագործվում է Apple-ի սարքերի, օրինակ՝ iPhone-ի կամ AirPods-ի ականջակալների լիցքավորման եւ համակարգչի հետ համաժամանակացնելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եվրախորհրդարանի անդամները Եվրահանձնաժողովին կոչ են արել տեխնոլոգիական հսկաներին հարկադրել մշակելու բոլոր սարքերի համար միասնական լիցքավորման միջոց:

Apple ընկերությունն արդեն դադարել է Lightning միակցիչն օգտագործել 2019 թվականի թողարկման iPad պլանշետների վրա: Androidի հիմքով սարքերը լիցքավորվում են USB-C-ի եւ միկրո-USB-ի միջոցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները