Հնարավոր է՝ ԵՄ-ն ԱՀԿ-ում վիճարկի չին-ամերիկյան առեւտրային համաձայնագիրը

21:47   17 Հունվար 2020    324

Եվրամիությունը չին-ամերիկյան առեւտրային համաձայնագիրը կվիճարկի Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում, եթե այն հանգեցնի շուկայում «աղավաղումների», որոնք կարող են վնաս հասնել եվրոպական ընկերություններին:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն կհետեւի համաձայնագրի «առաջին փուլի» կատարմանը, որը ստորագրվել է հունվարի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեր կարծիքով՝ քանակական թիրախային ցուցանիշները համատեղելի չեն ԱՀԿ-ին, եթե դրանք հանգեցնում են առեւտրում աղավաղումների,- հայտարարել է Շապյուին: - Եթե դա այդպես է, մենք կդիմենք ԱՀԿ, որ այդ հարցը լուծվի»: ԱՀԿ սկզբունքը հռչակում է, որ երկրները չեն կարող տարբերություններ դնել առեւտրային գործընկերների միջեւ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները