Google Alphabet-ն այժմ 1 տրիլիոն դոլար արժե

21:23   20 Հունվար 2020    520

Ուոլ սթրիթի էքսկլյուզիվ ակումբը 1 տրլն դոլար արժողությամբ նոր անդամ ունի։

Google Alphabet մայր ընկերության բաժնետոմսերը հասել են նոր ռեկորդային մակարդակի՝ ընկերության շուկայական արժեքը բարձրացնելով մինչեւ 1 տրիլիոն դոլարի։

Alphabet-ը միացել է Apple-ին եւ Microsoft-ին որպես1 տրիլիոն դոլար արժեք ունեցող ընկերություն։ Apple-ը Միացյալ Նահանգների ամենաթանկ ընկերությունն է, նրա շուկայական արժեքը կազմում է մոտ 1,4 տրլն դոլար։ Microsoft-ն արժե մոտ 1,3 տրլն դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Առաջին անգամ է, որ ամերիկյան երեք ընկերություն միաժամանակ 1 տրլն դոլարից ավելի արժեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները