Թրամփը կոչ է արել Իրանի առաջնորդներին «Իրանը կրկին հզոր դարձնել»

10:37   18 Հունվար 2020    239

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի առաջնորդներին կոչ է արել երկիրը չտանել քանդման, այլ կրկին «Իրանը հզոր դարձնել»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ԱՄՆ նախագահը պարսկերեն գրել է Twitter-ի իր էջում:

«Իրանի բարեպաշտ մարդիկ, որոնք սիրում են Ամերիկան, արժանի են կառավարության, որն ավելի շահագրգռված է օգնել նրանց իրենց երազանքներն իրականացնելու հարցում, ոչ թե հարգանք պահանջելու համար նրանց սպանելու հարցում: Իրանը քանդման տանելու փոխարեն Իրանի առաջնորդները պետք է հրաժարվեն ահաբեկչությունից և Իրանը նորից հզոր դարձնեն»,-գրել է ԱՄՆ նախագահը:

Այս հայտարարությունը նման է 2016 թվականի նախընտրական քարոշարշավի ժամանակ Թրամփի կարգախոսին` «Ամերիկան կրկին հզոր դարձնենք»:

Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել են այս տարվա սկզբին, երբ հունվարի 3-ին Բաղդադում սպանվեց Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հունվարի 8-ին հրթիռակոծվել է Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել էր Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները