Չիկագոյի օդանավակայաններում ավելի քան 830 չվերթ է չեղարկվել ձնաբքի պատճառով. VIDEO

11:35   18 Հունվար 2020    254

Չիկագոյի օդանավակայաններում ավելի քան 830 չվերթ է չեղարկվել ձնաբքի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է nbcchicago.com-ը` հղում անելով Չիկագոյի ավիացիայի վարչությանը:

«Օ'Հարա» և «Միդուեյ» միջազգային օդանավակայաններում հետաձգվել է շուրջ 470 չվերթ: Ուղևորներին խորհուրդ են տալիս ստուգել իրենց չվերթների կարգավիճակը:

Չիկագոյում ուժեղ ձյուն է տեղում հունվարի 17-ի կեսօրից: Չիկագոյի օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն` գիշերվա ընթացքում ձյան շերտի բարձրությունը կարող է հասնել 12,5 սանտիմետրի: Ծառայությունը զգուշացրել է նաև քամու` մինչև 13,5 մ/վրկ արագության մասին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Չիկագո  


Վերնագիրի այլ պիտակները