ԱՄՆ-ն դիտարկել է Իրանի ուղղությամբ կանխարգելիչ հարվածների տարբերակը․ Պոմպեո

12:04   18 Հունվար 2020    576

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը տևական ժամանակ դիտարկել է Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ կանխարգելիչ հարվածների տարբերակը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտնել է ռադիոհարցազրույցի ժամանակ։

Լրագրողի հարցին՝ կարիք կա՞ կանխարգելիչ հարվածներ հասցնել, Պոմպեոն պատասխանել է․

«Դա շատ կարևոր հարց է, և դրա շուրջ մենք շատ երկար ենք մտածել»։

Խոսքը մասնավորապես այն մասին է, որ այդպիսի հարվածով կանխվի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։ ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել է, որ քանի դեռ ինքն է ղեկավարում Նահանգները, Իրանը չի ունենա միջուկային զենք։ Իրանն իր հերթին պատասխանել է, որ նման մտադրություն չունի։

Բայց Արևմուտքում Իրանի այդ հավաստիացումներին կասկածանքով են վերաբերվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները