Հորդառատ անձրեւներ հրդեհներից տուժած Ավստրալիայում

12:24   18 Հունվար 2020    312

Ավստրալիայի արեւելյան ափերին շաբաթ օրը հեղեղումներով հորդառատ անձրեւներ եւ ամպրոպ է սկսվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդ որում, երկրի տարածքում դեռեւս շարունակվում են բռնկվել մոտ 100 անտառային հրդեհներ, որոշ տուժած շրջաններում դեռ երաշտ է:

Հրդեհներից ամենից շատը տուժել են Վիկտորիա, Նոր Հարավային Ուելս եւ Քվինսլենդ նահանգները, որտեղ զոհվել է 29 մարդ, ոչնչացվել 2500 տուն եւ վնասվել միլիոնավոր ակր տարածքներ:

Քվինսլենդում փակվել են հիմնական ավտոմայրուղիները: Նահանգում վերջին ամիսների ընթացքում ամենաուժգին անձրեւներն են սկսվել: Տեղումներ եւ ամպրոպ է հնարավոր շաբաթվա ընթացքում:

Նոր Հարավային Ուելսի հրշեջ ծառայությունները դրական են գնահատել անձրեւները, որոնք կօգնեն վերահսկել նահանգի տարածքում 75 հրդեհները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները