Ճապոնիայում ռեստորանի վրա հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել

12:42   18 Հունվար 2020    348

Ճապոնիայում երեք մարդ է վիրավորվել շաբաթ առավոտյան Տոկիոյի Սինձյուկու շրջանում ռեստորանի վրա հարձակման հետևանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Շաբաթ առավոտյան դանակներով զինված չորս տղամարդ ներխուժել է ռեստորան: Նրանք պահանջել են կանչել տնօրինությանը, որից հետո վիրավորել են երեք աշխատակիցների և փախել դեպքի վայրից: Ըստ ոստիկանության, աշխատակիցներից մեկը ծանր վիրավորվել է, բայց կյանքին սպառնալիք չկա, մյուս երկուսը թեթև վնասվածքներ են ստացել:

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել՝ սպանության փորձի հատկանիշներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները