Ռուսաստանցի միլիարդատեր Բորիս Ռոտենբերգը մարտահրավեր է նետել Ֆինլանդիային

14:08   18 Հունվար 2020    379

Ռուսաստանցի օլիգարխը մարտահրավեր է նետել Ֆինլանդիային՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:

Ֆինլանդիայի քաղաքացիություն ունեցող ռուսաստանցի միլիարդատեր Բորիս Ռոտենբերգը դատարանի որոշումից հետո բարձրացրել է եվրոպական երկրի անկախության հարցը, որը տեղի բանկերին թույլ է տվել չսպասարկել իր հաշիվները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով գործարարի փաստաբանին:

Միլիարդատիրոջ խոսքերով դատարանը հօգուտ բանկերի որոշում կայացնելիս չի կարողացել ճշտել՝ արդյո՞ք ամերիկյան պատժամիջոցներն այժմ պարտադիր իրավական ուժ ունեն անկախ Ֆինլանդիայի տարածքում և ինչ հիմքերով: Փաստաբանն ասել է, որ Ռոտենբերգը լրջորեն մտադրություն է հայտնել վիճարկել դատարանի որոշումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Ֆինլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները