Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

16:40   18 Հունվար 2020    296

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Գերմանիայի կառավարությանը:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Մեր երկրների միջև պատմականորեն ձևավորված անձնական, քաղաքացիական, տնտեսական և քաղաքական կապերը մեր երկկողմ հարաբերությունների հիմքն են հանդիսանում: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը շահագրգռված է, որ այս հիմքվ պատասխանատու կերպով զարգանան այս հարաբերությունները: Հույսով սպասում ենք ձեր կառավարության հետ համագործակցությանը` այս նպատակին ծառայելու համար: Հաջողություն եմ մաղթում Ձեզ Ձեր առաջիկա անելիքներում»,-ասված է Գերմանիայի կանցլերի շնորհավորական ուղերձում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Վարչապետի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևին փոխարինել է մինչ այս Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Միխայիլ Միշուստինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները