Զելենսկին հանձնարարել է «նորմալ» աշխատավարձ տալ նախարարներին

14:47   18 Հունվար 2020    547

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկին նախարարություններում, գերատեսչություններում և պետական ​​ընկերություններում ստեղծել աշխատավարձերի նոր հայեցակարգ:

Նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Գոնչարչուկի հետ հանդիպման տեսանյութը։

Զելենսկին նշել է, որ աշխատավարձերը պետք է «նորմալ» լինեն՝ Ուկրաինայում ներկայիս իրավիճակին համապատասխան, որպեսզի նրանք կարողանան ապրել այդ գումարին համապատասխան, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը:

«Երբ դուք և ձեր կառավարությունը կբարձրացնեք տնտեսությունը, այդ դեպքում կարելի է աշխատավարձ բարձրացնել»,-ասել է պետության ղեկավարը։

Նրա խոսքերով, եթե նախարարներից մեկը չկարողանա աշխատել առաջարկվող աշխատավարձի դիմաց, ապա ստիպված կլինեն հրաժեշտ տալ նրան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները