Բրիտանական մամուլում Մարքլի մասին բացասական հոդվածները կրկնակի շատ են դրականներից

18:47   18 Հունվար 2020    261

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի՝ լրատվամիջոցներում ամենից շատ քննարկված և քննադատված անդամներից է, որի վերաբերյալ բացասական անդրադարձերը կրկնակի շատ են դրականներից:

Այս են վկայում հեղինակավոր The Guardian պարբերականի անցկացրած վերլուծության արդյունքները: Դրանք ներառում են 2018թ. մայիսից մինչ 2019թ. հունվարն ընկած ժամանակահատվածը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ վերլուծության՝ բրիտանական մամուլն իրոք շատ քննադատական վերաբերմունք է ցուցաբերել արքայազն Հարիի կնոջ նկատմամբ: Նրա մասին հրապարակված 843 հոդվածների 43%-ը բացսական է եղել, 20%-ը՝ դրական, իսկ 36%-ը՝ չեզոք:

Սա ապացուցում է, որ բրիտանական մամուլը Մարքլի նկատմամբ շատ ավելի քննադատական է, քան արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում առաջացած ճգնաժամի ֆոնին թագուհի Էլիզաբեթ 2-րդը հունվարի 13-ին Նորֆոլքի դղյակում շտապ խորհրդակցության էր կանչել որդուն՝ արքայազն Չարլզին, թոռներին՝ արքայազն Ուիլյամին և արքայազն Հարիին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները