Ամերիկյան ստարտափը ստեղծել է միկրոէկրանով համալրված աշխարհում առաջին ոսպնյակները

18:58   18 Հունվար 2020    269

Ամերիկյան ստարտափը ներկայացրել է խելացի ոսպնյակներ, որոնք համալրված են աչքի մի շարժումով ակտիվացվող էկրանով և նախատեսված են ամենօրյա օգտագործման ահմար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նորույթը որակվել է որպես աշխարհում առաջին իսկապես խելացի կոնտակտային ոսպնյակ:

Mojo Lens կոչվող ոսպնյակները ստեղծել է Կալիֆոռնիայում գործող Mojo Vision ստարտափը:

Ներկառուցված էկրանը հնարավորություն է տալիս բջջային սարքին հաղորդագրություն ստանալու դեպքում ոչ թե հեռախոսը հանել ու կարդալ այն, այլ ընդամենը ոսպնյակի էկրանն ակտիվացնել ու կարդալ հաղորդագրությունը: Այս էկրանն իր տեսակի մեջ էզակի է և համարվում է աշխարհում ամենախիտ լուծաչափով միկրոդիսփլեյը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները