Ամերիկացի գիտնականները գտել են դինոզավրերի ոչնչացման միակ բացատրությունը

19:02   18 Հունվար 2020    263

Միացյալ Նահանգների Յեյլի համալսարանի հետազոտողների խումբը կարծում է, որ դինոզավրերի մահվան միակ պատճառը հսկա երկնաքարի անկումն է:

Այն բանից հետո, երբ 90-ականների սկզբին Մեքսիկայում գտնվող Յուկաթան թերակղզում հսկայական խառնարան հայտնաբերվեց, գիտնականները համոզվեցին, որ երկնաքարը 66 միլիոն տարի առաջ ընկել է Երկիր և սպանել դինոզավրերին, ինչպես նաև ոչնչացրել մոլորակի կյանքի մեծ մասը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուամենայնիվ, սողունների անհետացման ճշգրիտ պատճառը հիմնովին չի հաստատվել այլ գիտնականների կասկածների պատճառով, որոնք դեպքը վերագրում են հրաբխի զանգվածային ժայթքումներին:

Յեյլի համալսարանի ղեկավարությամբ անց է կացվել ուսումնասիրություն, որի ընթացքում խումբը համեմատել է ջերմաստիճանի գլոբալ փոփոխությունները և ծովային բրածոներից վերցված ածխածնի իզոտոպների առկայությունը կլիմայի ազդեցության մոդելների հետ:

Գիտնականները պարզել են, որ առնվազն 50% կամ ավելի մեծ չափի գազի արտանետումներ են տեղի ունեցել երկնաքարի անկումից շատ առաջ: Գիտնականները պարզել են նաև, որ ժայթքումների և լավայի հոսքերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը թուլացրել է էկոհամակարգը, բայց դինոզավրերի վրա գրեթե չեն ազդել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները