Մադուրոն հայտարարել է Հռոմի պապին, որ վենեսուելացիները հրաժարվում են կաթոլիկությունից

19:14   18 Հունվար 2020    241

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկրի քաղաքացիները զանգվածաբար հրաժարվում են կաթոլիկությունից:

«Ես ուզում եմ ձեզ ասել, հարգելի Հռոմի պապ Ֆրանցիսկոս, որ Վենեսուելայի ժողովուրդը հրաժարվում է կաթոլիկությունից: Քաղաքացիների գրեթե 40 տոկոսը իրեն ավետարանչական քրիստոնյա է հայտարարել, իսկ մինչ այդ ընդամենը 3 տոկոսն էր», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Մադուրոյի՝ պատճառը կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների քաղաքական գործունեությունն է․ նրանք օգտագործում են Վենեսուելայի Եպիսկոպոսական համաժողովը որպես քաղաքական կուսակցություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները