Ձնահյուսի հետևանքով Նեպալի լեռներում հարավկորեացի զբոսաշրջիկներ են անհետ կորել

19:34   18 Հունվար 2020    254

Գործակալության տվյալներով` դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին, 3 հազար 200 մետր բարձրության վրա:

Հարավկորեացիներից բացի խմբում եղել են նաև երկու տեղացի ուղեկցորդներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նեպալի իշխանությունները որոնողական աշխատանքներ են սկսել, որոնք, սակայն, դեռ արդյունք չեն տվել:

Դեպքի վայր են ժամանել Հարավային Կորեայի Արտաքին գործերի նախարարության անձնակազմն ու անհետ կորածների ընտանիքների անդամները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները