Իրանը հաստատել է, որ սխալմամբ խոցված ուկրաինական Boeing-ի «սև արկղերը» կփոխանցվեն Կիևին

19:55   18 Հունվար 2020    316

Իրանի քաղավիացիայի կազմակերպության ավիավթարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզաիֆարը հաստատել է, որ Թեհրանն Ուկրաինային կփոխանցի հունվարի 8-ին Թեհրանում խոցված ուկրաինական Boeing-ի «սև արկղերը»:

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ հաճախ են հանդիպումներ ունեցել ուկրաինացի փորձագետների հետ, և ուկրաինական կողմի խնդրանքով «սև արկղերը» կուղարկվեն այդ երկիր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուրբաթ Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել էր, որ «սև արկղերը» կփոխանցվեն իրենց: Վերջինս հավելել էր, որ եթե ուկրաինացի մասնագետներին չհաջողվի վերծանել դրանց տվյալները, ապա «սև արկղերը» կուղարկվեն Ֆրանսիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները