Նոր iPhone-ը համակարգիչներից հզոր կլինի

20:13   18 Հունվար 2020    282

Ապագա iPhone-ի պրոցեսորը կլինի ավելի հզոր, քան MacBook Pro նոթբուքների պրոցեսորը:

Դրանում վստահ է Macworld լրատվամիջոցի վերլուծաբան Ջեյսնոն Կրոսսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կրոսսի եզրակացությունները հիմնված են Apple-ի նախորդ չիպերի և ցանցային արտահոսքի բնութագրերի վրա: Փորձագետը կարծում է, որ այս տարի Apple-ը անցում կկատարի նոր հինգ նանոմետր պրոցեսների տեխնոլոգիային, ինչը կբարձրացնի տրանզիստորների խտությունը A14 չիպում:

Այսպիսով, մոտ 100 քառակուսի միլիմետր տարածք ունեցող պլատայի վրա տեղադրվելու է մոտ 13 միլիարդ տրանզիստոր: Համեմատության համար նշենք, որ iPhone 11, A13-ի պրոցեսորն ունի մոտ 8,5 միլիարդ տրանզիստոր:

Կրոսսը նշել է, որ ներկայիս պրոցեսորը Geekbench-ի կատարողականի թեստում ստացել է մոտ 3,400 միավոր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները