Թագուհին արքայազն Հարիին և Մեգան Մարքլին թողել է առանց խոհարարների և սպսավորների

21:05   18 Հունվար 2020    299

Արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի բրիտանական կացարանի աշխատակիցները կազատվեն աշխատանքից կամ կտեղափոխվեն այլ աշխատանքի:

Կանադա տեղափոխվելուց առաջ զույգը զբաղեցրել էր Frogmore Cottage-ը`փոքր ծայրամասային նստավայր Վինձոր ամրոցից մեկ կիլոմետր հեռավորության վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ խոհարարներին, սպասուհիներին և սպասավորներին, ովքեր ժամանակ առ ժամանակ աշխատում էին այնտեղ, տեղեկացրել են, որ իրենց ծառայություններն այլևս անհրաժեշտ չեն:

Տնային տնտեսության կառավարիչը և Frogmore Cottage-ի մյուս առանցքային աշխատակիցները ստանձնել են նոր պարտականություններ արքայական կալվածքի տարածքում: Սա կարող է վկայել, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն ծրագրում երկար ժամանակով այցելել Մեծ Բրիտանիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները