Պուտինը խոստացել է փակել պատմությունը վերաշարադրել փորձողների «կեղտոտ բերանները»

21:52   18 Հունվար 2020    288

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է բացել Երկրորդ աշխարհամարտի մասին արխիվային փաստաթղթերի կենտրոնը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում վետերանների և հայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Մենք կփակենք կեղտոտ բերանը, որը բացում են որոշ գործիչներ, որպեսզի ակնթարթային քաղաքական նպատակների հասնեն, մենք նրանց բերանը կփակենք իրավացի հիմնարար տեղեկությամբ»,- ասել է Պուտինը:

Որպես օրինակ նա մատնանշել է Իսրայելը, որը ոչ մի րոպե թույլ չի տալիս մոռանալ Հոլոքոստի մասին: Պուտինը պատմել է, որ առաջիկա օրերին կմեկնի Իսրայել՝ մասնակցելու Լենինգրադի շրջափակման զոհերին նվիրված հուշարձանի բացմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները