Եմենում զորանոցի հրթիռակոծման հետևանքով 24 մարդ է զոհվել, ևս 20-ը տուժել են

09:14   19 Հունվար 2020    362

Եմենի բանակի զորանոցը երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մարեբ նահանգում հրթիռային հարձակման է ենթարկվել:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով եմենական բանակի աղբյուրին: Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակման զոհ են դարձել 24 զինվորականներ, ևս 20-ը տուժել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նախնական տվյալներով՝ հրթիռը բալիստիկ է եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը: «Անսար Ալլահ» շարժումը (հուսիթները) ներկա պահին չի ստանձնել հրթիռակոծման պատասխանատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եմեն   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները