Բեյրութի կենտրոնում տուժած ոստիկանները հարձակման են ենթարկվել հիվանդանոցներում

10:22   19 Հունվար 2020    315

Լիբանանի ներքին անվտանգության աշխատակիցները, որոնք տուժել են Բեյրութի կենտրոնում ցուցարարների հետ բախումների ընթացքում, հարձակման են ենթարկվել այն բանից հետո, երբ նրանց տեղափոխել են հիվանդանոցներ:

Այս մասին ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: «Վիրավորված աշխատակիցները մի շարք ապստամբների կողմից հարձակման են ենթարկվել Ալ-Վարդիա հիվանդանոցում և ամերիկյան համալսարանի հիվանդանոցում»,- հաղորդվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սոցիալական ցանցերում ավելի ուշ հայտնվեց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է մարդկանց խումբը փորձում ծեծել ոստիկանական համազգեստով մարդկանց, որոնց բժիկներն օգնում են դուրս գալ շտապօգնության մեքենայից և տանում են դեպի հիվանդանոցի մուտք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ   Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները