Թրամփի՝ ՌԴ և եվրոպական հարցերով խորհրդականը հեռացվել է աշխատանքից

11:48   19 Հունվար 2020    272

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի և եվրոպական հարցերով խորհրդական Էնդրյու Փիքը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից։

Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ բարձրաստիճան պաշտոնյան, որի դեմ անվտանգության հետ կապված հետաքննություն է տարվում, հեռացել է Սպիտակ տնից հունվարի 17-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ հաջորդ շաբաթ նախկին խորհրդականը պետք է Թրամփին ուղեկցեր Դավոս, որտեղ կայանալու է հերթական Համաշխարհային տնտեսական ֆորումը։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները