Իլոն Մասկը պատրաստվում է մինչև 2050 թվականը մոտ 1 մլն մարդու ուղարկել Մարս

12:08   19 Հունվար 2020    344

SpaceX-ի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը պատմել է Մարս մոլորակ մարդկանց ուղարկելու իր մեծ ծրագրի մասին։

Այդ մասին հայտնել է Business Insider-ը։ Մասկի խոսքով՝ ինքը մտադիր է մինչև 2050 թվականը Մարս մոլորակ ուղարկել մոտ 1 մլն մարդու, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշել է, որ սկսել է աշխատել Dragon Crew և Starship անվանումը կրող բազմակի օգտագործվելիք տիեզերանավերի կառուցման մեծամասշտաբ նախագծի վրա։ Նրա խոսքով՝ տիեզերանավն այնպես է կառուցվելու, որ օրական 3 անգամ մարդկանց տեղափոխի Մարս։

Dragon Crew և Starship տիեզերանավերը կկարողանան միաժամանակ տեղափոխել մինչև 100 մարդու և մինչև 100 տոննա բեռ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները