Թրամփը հրաժարվել է ընդունել իմպիչմենտի գործով մեղադրանքները

13:58   19 Հունվար 2020    344

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ընդունել մեղադրանքները իմպիչմենտի գործընթացի շրջանակներում և կտրականապես հերքում է դրանք:

Այս մասին ասվում է իր պատասխանում, որ հրապարակվել է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նախագահ Թրամփը կտրականապես և միանշանակ հերքում է բոլոր մեղադրանքները իմպիչմենտի երկու հոդվածներով»,- ասվում է փաստաթղթում: Նշվում է, որ Սենատը պետք է մերժի իմպիչմենտի ներկայացումը պատասխանում շարադրված պատճառներով:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփի փաստաբանները նրա իմպիչմենտի գործընթացը համարել են ԱՄՆ Սահմանադրության խախտում, ինչպես նաև փորձ՝ փոխելու 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, և միջամտություն 2020 թվականի ընտրություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները