Amazon-ը նոր տեխնոլոգիա է մշակում, որը թույլ կտա խանութներում վճարումներ կատարել անմիջապես ձեռքի ափից

14:26   19 Հունվար 2020    392

Amazon ընկերությունն աշխատում է ձեռքի ափի հետքով վճարումներ կատարելու տեխնոլոգիա ստեղծելու ուղղությամբ, հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում տալով իրազեկ աղբյուրների:

«Տեխնոլոգիական հսկան ստեղծում է տերմինալներ, որոնք հնարավոր կլինի տեղադրել խանութներում: Դրանք գնորդներին հնարավորություն կտան իրենց բանկային քարտերի վերաբերյալ տեղեկատվությունը կցել ձեռքին... Այնուհետև իրենք կկարողանան գնումների համար վճարել իրենց ափով՝ առանց հեռախոսը կամ քարտը հանելու»,- ասվում է հոդվածում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան Amazon ընկերությունը ազատել է իր աշխատակիցներից 4-ին, որոնք հետևում էին հաճախորդներին իրենց տներում տեղադրված Ring վերահսկման տեսախցիկների միջոցով:

ԱՄՆ իրավապահներին հետաքրքրել է համացանցային ֆոռումներում հայտնված տեղեկությունը: Այնտեղ օգտատերերը բողոքում էին, որ հաքերները կոտրել են իրենց Ring տեսախցիկները:

Ոստիկանությունն ամերիկյան հսկայից մանրամասն հաշվետվություն է պահանջել տեսախցիկների տվյալների օգտագործման վերաբերյալ: Տվյալները հայտնվել են համացանցում և պարզվել է, որ վերջին 4 տարում ընկերությունը ստիպված է եղել ազատել 4 աշխատակցի, որոնց մեղադրել են հաճախորդների տեսախցիկներին ունեցած հասանելիությունը չարաշահելու մեջ:

Միևնույն ժամանակ Amazon-ից հերքում են, որ Ring տեսախցիկները հաքերային հարձակման են ենթարկվել երրորդ անձանց կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները