Հրապարակվել է Սիրիայում ռուսական ռոբոտ սարքերի աշխատանքը ցուցադրող տեսանյութը

20:05   19 Հունվար 2020    336

Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է Սիրիայում «Սկարաբեյ» և «Սֆերա» ռոբոտատեխնիկական համալիրների աշխատանքը պատկերող տեսանյութը:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են ռուս զինվորականները ռոբոտ սարքերի օգնությամբ ուսումնասիրում դժվարհասանելի տարածքները, ինչպես օրինակ՝ ստորգետնյա դիտահորերը և մեքենաների տակ գտնվող տարածքները:

«Սկարաբեյ» համալիրը բարձրորակ տեսախցիկով, ջերմացուցիչով և միկրոֆոնով ոչ մեծ հարթակ է, որը տեղաշարժվում է անիվների օգնությամբ: Ռոբոտ սարքը ղեկավարվում է հեռակառավարման վահանակով:

«Սֆերան» իրենից ներկայացնում է 4 տեսախցիկներով գունդ՝ դիոդային լուսավորմամբ, միկրոֆոնով և տեղեկության փոխադրիչով, որն ապահովում է 360 աստիճանի տեսադաշտի հասանելիություն:

Սարքերը հնարավոր է իջեցնել ջրհորներ և ստորգետնյա տարածքներ, նետել պատուհանից՝ հեռակա կարգով դժվարհասանելի տարածքներն ուսումնասիրելու համար:



Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները