Ֆրանսիայի նախագահի կինն ամուսնուն անտակտ է անվանել

20:12   19 Հունվար 2020    293

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը պատմել է, որ իր ամուսինը՝ նախագահ Էմմանուել Մակրոնը, ոչ միայն կարող է ինչ-որ անտակտ արտահայտություններ անել, այլև շատերին թվում է գոռոզամիտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտնել է TF1 հեռուստաալիքի եթերում:

Ըստ Բրիջիտ Մակրոնի՝ իր ամուսինը նման տպավորություն է թողնում, քանի որ խորը գիտելիքներ ունի տարբեր ոլորտներից, ինչի հետևանքով, սակայն, առաջանում են որոշակի խնդիրներ:

Առաջին տիկինը խոստովանել է, որ երբեմն ստիպված է լինում ուղղել ամուսնուն, երբ վերջինս անտակտ արտահայտություններ է անում, որոնք ազդեցություն են ունենում իմիջի վրա, իսկ ինչ-որ բան փոխելն արդեն ուշ է լինում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները