Ուկրաինայի դեսպանատունը Լոնդոնից պահանջել է վերացնել եռաժանին ծայրահեղականության խորհրդանիշների ցանկից

20:26   19 Հունվար 2020    341

Լոնդոնում Ուկրաինայի դեսպանատունը բրիտանական ոստինակությունից պահանջել է եռաժանին, որը պատկերված է ուկրաինական գերբի վրա, բացառել ծայրահեղական խորհրդանիշների ցանկից և ներողություն խնդրել:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին դիվանագիտական ներկայացուցչությունը գրել է թվիթերյան էջում:

«Եռաժանու՝ Ուկրաինայի գերբի սահմանադրական խորհրդանշանի ընդգրկումը բրիտանացի ուսուցիչների և բուժաշխատողների համար նախատեսված ծայրահեղական ուղեցույցում չափազանց վրդովեցուցիչ է: Ոչ մի բացատրություն ընդունելի չէ: Մենք պահանջում ենք, որ եռաժանին բացառվի ուղեցույցից և պաշտոնական ներողություն հայցվի»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Փաստաթուղթը, որը մատնանշում է ուկրաինական դիվանագիտական ներկայացուցչությունը, տարածվել է 2019 թվականին: Ուղեցույցի «դաջվածքներ» բաժնում ցուցադրվում է մարմնի վրա պատկերված եռաժանու նկարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները