Մեծ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է Անգլիայի հյուսիս տեղափոխել Լորդերի պալատը. ԶԼՄ-ներ

22:36   19 Հունվար 2020    271

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտածում է Լորդերի պալատը Անգլիայի հյուսիս տեղափոխելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պահպանողական կուսակցության ներկայացուցիչը հաստատել է, որ Դաունինգ սթրիթում սկսել են քննարկել այդ տարբերակը, երբ Բրիտանիայի վարչապետը հանձնարարել էր պաշտոնատար անձանց քննարկել Լոնդոնից Լորդերի պալատը տեղափոխելու գործնական հնարավորությունները:

Ենթադրվում է, որ Ջոնսոնը շատ է ցանկանում գործնականում կյանքի կոչել քայքայվող Վեստմինստերյան պալատի վերականգնման ծրագրերը:

Այդ քայլը կքննարկվի սահմանադրության ավելի լայնամասշտաբ վերանայման շրջանակում Գերագույն դատարանի եւ լորդ-կանցլերի դերը վերանայելու հետ մեկտեղ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները