Մադուրոն պատրաստ է ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսության. WP

22:44   19 Հունվար 2020    293

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է Միացյալ Նահանգների հետ ուղիղ երկխոսության:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Washington Post-ը:

Նշվում է, որ Վենեսուելայի նախագահը 2019 թվականի փետրվարից հետո առաջին անգամ է հարցազրույց տվել ամերիկյան պարբերականին:

Մադուրոյի խոսքով՝ երբ երկու կառավարությունների միջև կա հարգանք, անկախ այն բանից՝ որքան հզոր է ԱՄՆ-ը, և երբ կա երկխոսություն, որն իրենից ներկայացնում է ճշմարիտ տեղեկատվության փոխանակում, ապա հնարավոր է ստեղծել հարաբերությունների նոր տեսակ: Նա ընդգծել է, որ կնախընտրեր ուղիղ շփվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Մադուրոյի կարծիքով՝ Թրամփն ունեցել է «գարշելի» խորհրդականներ Վենեսուելայի հարցով: Նա հայտարարել է, որ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, պետքարտուղար Մայք Պոմպեոն և Վենեսուելայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը Թրամփին տարել են ոչ ճիշտ ուղղությամբ:

Բացի դրանից, Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է խոսել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գայդոյի հետ, բայց չի համաձայնի պետության ղեկավարի պաշտոնը լքելու պահանջներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները