10, 9, 8... բում. Թրամփն օնլայն հետևել է գեներալ Սուլեյմանիի սպանությանը

10:57   20 Հունվար 2020    253

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օնլայն ռեժիմով հետևել է հատուկ օպերացիային, որի շրջանակներում սպանվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է CNN-ը:

Հատուկ օպերացիայի մանրամասների մասին Թրամփը խոսել է Հանրապետական կուսակցության հովանավորների հետ փակ հանդիպման ժամանակ: Պարզվում է, որ Թրամփը պարբերաբար զեկույցներ է ստացել կատարվող իրադարձությունների մասին:

Թրամփը հետևել է, թե ինչպես է իրանցի գեներալը հունվարի 3-ի գիշերը ժամանում Բաղդադի օդանավակայան, հանդիպում Աբու Մահդի ալ-Մուխանդիսի հետ:

ԱՄՆ նախագահը լսել է ամերիկացի զինվորականների խոսակցությունները, որոնք նաև նշել են, որ Սուլեյմանին գտնվում է զրահապատ ավտոմեքենայում և նրան հարված հասցնելուն մնացել է 1 րոպե. «30 վայրկյան, 10 վայրկյան, 8… և հանկարծ բում»,-պատմել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները