Լոնդոնում անհայտ անձը դանակով հարձակվել է՝ սպանելով 3 տղամարդու

11:01   20 Հունվար 2020    239

Լոնդոնի հյուսիսարևելյան Իլֆորդ շրջանում ոստիկանությունը վնասվածքներով 3 տղամարդու դի է հայտնաբերել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Սքոթլենդ-Յարդի (Լոնդոնի ոստիկանություն) մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ իրավապահները դեպքի վայր էին ժամանել հունվարի 19-ի երեկոյան՝ հասարակական կարգի խախտման վերբերյալ ստացված բողոքներից հետո։

Զոհերի 20-30 տարեկան են։ Ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է սկսել։ Հանցագործին ձերբակալել դեռևս չի հաջողվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները