Հրվ. Կորեայում հաստատվել Է նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը

12:25   20 Հունվար 2020    263

Հարավային Կորեայում հաստատվել Է թոքաբորբի առաջին դեպքը, որի պատճառը դարձել Է կորոնավիրուսի նախկինում անհայտ տեսակը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կորեական կենտրոնում:

Հիվանդացել Է 35-ամյա մի կին, որը եկել Էր Չինաստանի Հուբեյի նահանգի Ուհան քաղաք, որտեղից սկսվել Է նոր վիրուսի տարածումը: Կնոջ վիճակը վատացել Է Ինչհոն օդանավակայանում. բարձրացել Է նրա ջերմությունը, սկսվել են շնչառական խնդիրներ եւ ի հայտ են եկել բնորոշ այլ ախտանշաններ: Նրան տեղավորել են տեղի հիվանդանոցում եւ մեկուսացրել:

Անցած հանգստյան օրերին Չինաստանի Ուհան քաղաքի բժշկական իշխանություններն արձանագրել են թոքաբորբով հիվանդանալու 136 նոր դեպք: Եվս երկու մարդ Է հայտնաբերվել Պեկինի նոր օդանավակայանում այն ուղեւորների թվում, որոնք ժամանել Էին Ուհանից, մեկ հիվանդ՝ Գուանդունի հարավային նահանգում:

Անցած տարվա դեկտեմբերին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկում Է արձանագրվել: Ավելի ուշ պարզվել Է, որ հիվանդանալու պատճառը դարձել Է կորոնավիրուսի՝ նախկինում անհայտ տեսակը:

Վերջին տվյալներով՝ Ուհան քաղաքում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 198-ի, մինչ այժմ արձանագրվել Է հիվանդությունից մահվան երեք դեպք: 25 մարդ դուրս Է գրվել, 170-ը բուժվում Է բժշկական հիմնարկություններում: 35-ի վիճակը գնահատվում Է՝ ծանր, ինը հոգի գտնվում Է օրհասական վիճակում, 126 պացիենտի մոտ հիվանդության թեթեւ ձեւ Է: Եվս 90 մարդ գտնվում Է կարանտինում:

Չինաստանի իշխանությունների պաշտոնական տվյալներով՝ առայժմ արձանագրված չԷ վիրուսի փոխանցում մարդուց մարդու, թեեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում դա չեն բացառում: Դրա հետ մեկտեղ, հիվանդանալու դեպքեր են արձանագրվել Հոնկոնգում, Թաիլանդում եւ Ճապոնիայում:

Բրիտանացի փորձագետները համոզված են, որ իրականում հիվանդացածների թիվը հասել Է 1,7 հազարի , հաղորդել Է BBC հեռուստառադիոկորպորացիան: Այն վկայակոչել Է Լոնդոնի Կայսերական քոլեջին կից Վարակիչ հիվանդությունների գլոբալ վերլուծության կենտրոնի հետազոտության տվյալները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները