Չինաստանում թոքաբորբի ավելի քան 130 նոր դեպք Է արձանագրվել

16:04   20 Հունվար 2020    336

Անցած հանգստյան օրերին Չինաստանի Ուհան քաղաքի (Հուբեյի նահանգ) բժշկական իշխանություններն արձանագրել են թոքաբորբով հիվանդանալու 136 նոր դեպք, որի աղբյուրը նախկինում անհայտ կորոնավիրուսն Է:

Եվս երկու մարդ Է հայտնաբերվել Պեկինի նոր օդանավակայանում այն ուղ7որների թվում, որոնք ժամանել Էին Ուհանից, մեկ հիվանդ՝ Գուանդունի հարավային նահանգում: Անցած տարվա դեկտեմբերին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկում Է արձանագրվել: Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդանալու պատճառը դարձել է կորոնավիրուսի՝ նախկինում անհայտ տեսակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին տվյալներով՝ Ուհան քաղաքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 198-ի, մինչ այժմ արձանագրվել է հիվանդությունից մահվան երեք դեպք: 25 մարդ դուրս է գրվել, 170-ը բուժվում է բժշկական հիմնարկություններում: 35-ի վիճակը գնահատվում է՝ ծանր, ինը հոգի գտնվում Է օրհասական վիճակում, 126 պացիենտի մոտ հիվանդության թեթև ձև Է: Եվս 90 մարդ գտնվում է կարանտինում:

Չինաստանի իշխանությունների պաշտոնական տվյալներով՝ առայժմ արձանագրված չէ վիրուսի փոխանցում մարդուց մարդու: Դրա հետ մեկտեղ, հիվանդանալու դեպքեր են արձանագրվել Հոնկոնգում, Թաիլանդում և Ճապոնիայում: Բրիտանացի փորձագատները համոզված են, որ իրականում հիվանդացածների թիվը հասել Է 1,7 հազարի , հաղորդել է BBC հեռուստառադիոկորպորացիան: Այն վկայակոչել է Լոնդոնի Կայսերական քոլեջին կից Վարակիչ հիվանդությունների գլոբալ վերլուծության կենտրոնի հետազոտության տվյալները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները