Ալյասկայում Շիշալդինա հրաբուխն ավելի քան 9 կմ բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել

18:00   20 Հունվար 2020    311

Ալյասկայի Ունիմակ կղզում Շիշալդինա հրաբուխը հունվարի 19-ին ավելի քան 9 կմ բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել:

Այդ մասին հայտնել է Ալյասկայի հրաբխային դիտարանը։ Ըստ այդ տվյալների՝ ժայթքումն սկսվել է դեռ հունվարի 17-ին և վերկսվել հանգստյան օրերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մոխրի արտանետումը շարունակվում է, մոխրասյունը հասել է 30 հազար ֆուտ (մոտավորապես 9,1 կմ) բարձրության»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: Ավիացիայի համար սահմանվել է վտանգի կարմիր մակարդակ:

Շիշալդինա հրաբուխն ամենաբարձրն է Ալեուտյան կղզիներում: Այդ գտնվում է Ունիմակ կղզու կենտրոնական մասում: Բարձրությունը կազմում է 2857 մետր, իսկ տարիքը՝ շուրջ 10 հազար տարի: Լանջերը ծածկված են ձյան ու սառույցի բազմամյա շերտով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալյասկա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները