Թեհրանը հանձնառու Է մնում միջուկային գործարքին եւ չի ընդունում Եվրոպայի պահանջները. Իրանի ԱԳՆ

14:49   20 Հունվար 2020    279

Թեհրանը հանձնառու Է մնում միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) եւ չհիմնավորված Է հաարում «եվրաեռյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) պահանջները իրանական կողմին:

Այդ մասին հունվարի 20-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եվրոպացիների վերջին քայլը իրավաբանական հիմնավորումներ չունի,- ասել Է նա:- Իրանը հանձնառու Է մնում միջուկային գործարքին»: Նա նաեւ հավելել Է, որ «Թեհրանի համար ԳՀՀԾ-ի շրջանակում կարեւոր են հակառակ կողմի իրական գործողությունները, այլ ոչ թե մտադրությունների հռչակագրերը»:

Ավելի վաղ Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել Է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակից եվրոպական երեք երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան, ԱՄՆ-ի «խամաճիկներն» են, որոնք վստահություն չեն ներշնչում: «Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան ոչինչ չեն անում: Նրանք ծառայում են ԱՄՆ-ի շահերին, նրանք խամաճիկներ են»,- ասել Է Խամենեին:

Գերագույն ղեկավարն ընդգծել Է, որ այդ երկրների հայտարարությունները մերկապարանոց են: Նա հավելել Է, որ եվրոպացիներին «չի հաջողվի ծնկի բերել իրանական ազգին»:
Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հունվարի 14-ին հայտարարել են, որ գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը:

«Հաշվի առնելով Իրանի գործողությունները՝ մեզ այլ ընտրություն չի մնում, քան պաշտոնապես հայտնել մեր անհանգստությունն այն բանից, որ Իրանը չի կատարում իր հանձնառությունները ԳՀՀԾ-ի շրջանակում, եւ այդ հարցը հանձնել Համատեղ հանձնաժողովին Վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում՝ ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածին համապատասխան»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Լոնդոնը, Փարիզը եւ Բեռլինը իրանական միջուկային գործարքի «մնացորդները ծախեցին» եվրոպական ավտոմոբիլների վրա մաքսատուրքեր չսահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոստման դիմաց:

Նա ռազմավարական սխալ Է համարել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշումը: «Վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման եվրոպացիների գործողություններն իրավաբանորեն հիմնավորված չեն եւ քաղաքական առումով ռազմավարական սխալ են»,- ասել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները