Ադրբեջանի ԱԳՆ. Հունվարի 20-ի իրադարձությունների պատվիրատուները և կատարողները պետք է պատժվեն

12:59   20 Հունվար 2020    267

1990 թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ԽՍՀՄ ղեկավարության հրամանով Խորհրդային բանակի 26 հազարանոց զորքը մտավ Բաքու և Սումգայիթ, ինչպես նաև Ադրբեջանի այլ քաղաքներ, իրականացնելու՝ «Ուդար» կոչվող օպերացիան: Ռազմական ներխուժման արդյունքում սպանվել է 147, ծանր վիրավորվել 744 խաղաղ բնակիչ: Այս իրադարձությունը ժամանակակից Ադրբեջանի պատմության մեջ մտավ «Սև հունվար» անվամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հունվարի 20-ի ողբերգության 30-ամյակի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ մեր պատմության իրողությունները ճիշտ գիտակցելու և վերլուծելու համար անհրաժեշտ է ստույգ գնահատել իրադարձությունները, որոնք հանգեցրել են հունվարի 20-ի ողբերգությանը: Բոլոր դժբախտությունները հիմքում կանգնած են հայերի անհիմն տարածքային հավակնությունները, որոնք 19-րդ դարի սկզբին զանգվածաբար վերաբնակեցվել են տարածաշրջանում, հատկապես՝ Ադրբեջանի պատմական տարածքներում:

«30 տարի առաջ իրագործված Հունվարի 20-ի արյունալի իրադարձությունները, պահանջում են միջազգային հանրության քաղաքական և իրավական գնահատականը: Այս դաժան ողբերգության արդյունքում կոպտորեն խախտվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը և այլ միջազգային իրավական փաստաթղթեր: Իր էությամբ ու մասշտաբով, այս իրադարձությունը դարձել է 20-րդ դարի լուրջ հանցագործություններից մեկը: Նախկին խորհրդային ղեկավարությունը անմիջական պատասխանատվություն է կրում այս հանցագործության համար: Միջազգային իրավունքի համաձայն, Հունվարի 20-ի իրադարձությունները պետք է բնութագրել որպես մարդկության դեմ հանցագործություն, և դրա նախաձեռնողներն ու կատարողները պետք է պատժվեն», - ասված է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները