Քադիրովը հայտարարել է, որ իրեն ոչ ոք պաշտոն չի առաջարկել երկրից դուրս

20:37   20 Հունվար 2020    327

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Գրոզնիում երկուշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ իրեն ոչ ոք պաշտոններ չի առաջարկել հանրապետությունից դուրս:

«Ես հետաքրքրված չեմ որևէ պաշտոնով Չեչնիայի Հանրապետությունից դուրս, և ոչ ոք ինձ դա չի առաջարկել, և ես նման առաջարկի համար առիթ չեմ տվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քադիրովը բուժում է ստանում և ժամանակավորապես երկրի ղեկավարի պարտականությունները փոխանցել է Չեչնիայի վարչապետին: Այս լուրի ֆոնին ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ նրան կարող են բարձր պաշտոն առաջարկել Չեչնիայից դուրս:

Քադիրովը կոչ է արել ասեկոսեներ չտարածել և ընդգծել է, որ ապագայում՝ Չեչնիայի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո, իրեն տեսնում է Չեչնիայի ղեկավարին կից գործող Վետերանների խորհրդում: 43-ամյա գործիչը Չեչնիայի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները