Սի Ցզինպինը հավաստիացրել է, որ Չինաստանը կզսպի նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածումը

20:44   20 Հունվար 2020    319

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հավաստիացրել է, որ երկիրը կզսպի նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկումը։

«Մարդկանց կյանքին եւ առողջությանը պետք է հատկացվի առաջնահերթ ուշադրություն, իսկ բռնկման տարածումը պետք է կասեցվի»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, չինական իշխանությունները հայտարարել են, որ Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումը տարածվել է մեծ թվով քաղաքներում։

Պեկինի օկրուգի Դասին առողջապահության վարչությունը տեղեկացրել է կորոնավիրուսի հաստատման երկու դեպքի մասին, իսկ Գուանդուն հարավային նահանգի վարչությունը հաստատել է մեկ դեպք Շենչժենում։

Սրանք Չինաստանում հիվանդության առաջին դեպքերն են Ուհան քաղաքի սահմաններից դուրս, որտեղ վիրուսը հայտնաբերվել է առաջին անգամ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները