Մեքսիկայում ձերբակալել են Հյուսիսարևելյան կարտելի առաջնորդներից մեկին

09:31   21 Հունվար 2020    221

Մեքսիկայի պետական հետախուզական գործակալության աշխատակիցները երկուշաբթի ձերբակալել են երկրի հյուսիսում գտնվող Նուևո Լեոն նահանգի Հյուսիսարևելյան կարտելի շրջանային խմբավորման առաջնորդին, գրում է РИА Новости-ն:

Հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում է նաև նրա ամենամտերիմ կին դաշնակիցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պետական հետախուզական գործակալության աշխատակիցներին հաջողվել է բռնել Հյուսիսարևելյան կարտելի հանցագործ առաջնորդ, «Մոստրո» կամ «Էլ Պոմո» մականուններով հայտնի 38-ամյա Ռոդոլֆո Ն.-ին»,- գրել է Excelsior պարբերականը՝ հղում տալով գերատեսչության հայտարարությանը:

Նշվում է, որ իշխանությունները կարողացել են խուսափել զինված բախումներից շրջանում անցկացված հետախուզական աշխատանքի շնորհիվ:

Էլ Պոմոն ներքաշված է մի շարք քրեական գործերի հետ, որոնք կապված են առևանգների, սպանությունների և թմրանյութերի վաճառքի հետ: Հունվարի սկզբին երկրի իշխանությունները Հյուսիսարևելյան կարտելին մեղադրել էին ամերիկացի զբոսաշրջիկների ավտոմեքենայի վրա հարձակում իրականացնելու համար, ինչի հետևանքով 1 երեխա էր զոհվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները