Սպիտակ տունը հնարավոր է համարել արտասահմանցիներին կաշառելու օրենքում փոփոխության կատարումը

12:53   21 Հունվար 2020    321

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում չեն բացառել, որ հնարավոր է փոփոխություն կատարվի 1977 թվականին ընդունված արտասահմանում կոռուպցիոն պրակտիկան արգելող օրենքում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը, վկայակոչելով Թրամփի տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդլոուի հայտարարությունը։

Bloomberg-ը մանրամասնում է, որ Թրամփն անձամբ է կողմնակից այդ օրենքում փոփոխություն կատարելուն եւ այս հարցով նույնիսկ վիճաբանություն է ունեցել 2017 թվականին նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։

Թրամփը մասնավորապես գտնում է, որ անարդարացի է, որ ամերիկացի գործարարները արտասահմանում չեն կարող կաշառք տալ՝ իրենց բիզնես շահերը առաջ մղելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները