Չինաստանում կորոնավիրուսից մահվան 6-րդ դեպքն է գրանցվել

16:16   21 Հունվար 2020    248

Նոր տիպի՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով Չինաստանի Ուհան քաղաքում մահացել է 6 մարդ:

227 մարդ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության ներքո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Չժոու Սյանվանը:

Նա նաև հայտնել է, որ ներկայումս բժիշկների հսկողության ներքո գտնվող 227 պացիենտներից 51-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, 12-ինը՝ ծայրահեղ ծանր:

Ավելի վաղ հայտնել էինք` Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3-ի:
Ի դեպ,Չինաստանում մարդկային կյանքեր խլած կորոնավիրուսը հասել է Հարավային Կորեա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները