Իրաքի անվտանգության ուժերը ցուցարարներին ցրելու համար կիրառել են մարտական փամփուշտներ

16:25   21 Հունվար 2020    298

Իրաքում չեն դադարում հակակառավարական բողոքի ակցիաները:

Բասրա քաղաքում ցուցարարները փակել են ճանապարհներ և անվտանգության ուժերի ուղղությամբ նետել տարբեր իրեր, ինչին ի պատասխան, վերջիններս կիրառել են մարտական փամփուշտներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:

Բախումներ են եղել նաև մայրաքաղաք Բաղդադում: Այդտեղ ցուցարարները, ի նշան, բողոքի իրավապահների ուղղությամբ նետել են «Մոլոտովի կոկտեյլներ»: Ոստիկաններն էլ իրենց հերթին կիրառել են արցունքբեր գազ:

Հակակառավարական ցույցերը Իրաքում սկսվել են անցած տարվա հոկտեմբերից: Դրանք ուղեկցվում են իրավապահ մարմինների հետ բախումներով: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից:

Ցույցերը ընթացքում զոհվել է ավելի քան 450 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները