Airbus-ի ինքնաթիռը կատարել է առաջին ավտոմատ վերթիռը

22:43   22 Հունվար 2020    452

Airbus-ի փորձարկվող ինքնաթիռը հաջողությամբ կատարել է առաջին ամբողջովին ավտոմատ վերթիռը Ֆրանսիայի հարավի Թուլուզ-Բլանյակ օդանավակայանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդվում է Եվրոպայի ավիաշինական կոնցեռնի մամուլի տեղեկագրում:

A350-1000 լաբորատորիա-ինքնաթիռում գտնվել են երկու օդաչու եւ երեք փորձարկող ինժեներ: Ընդհանուր առմամբ փորձարկումների ժամանակ կատարվել է ութ ավտոմատ վերթիռ 4,5 ժամում:

Ավտոմատ վերթիռը կարեւոր քայլ է ATTOL (ինքավար գետնավարում, վերթիռ եւ վայրԷջք) նախագծի զարգացման գործում, որն Airbus-ում գործարկվել է 2018 թվականի հունիսին: 2020 թվականի կեսերին կայանալիք հաջորդ փուլերի ընթացքում տեղի կունենան ավտոմատ ռեժիմով վայրԷջքի եւ գետնավարման փորձարկումները՝ պատկերների ճանաչման տեխնոլոգիայի օգտագործմամբ:

«Airbus-ն ինքնավարությունը չի դիտարկում որպես ինքնանպատակ: Այդ նախագիծն այն բազմաթիվ գիտահետազոտական ուղղություններից մեկն է, որոնցով ընկերությունն այս պահին զբաղվում է տարբեր բնագավառներում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Airbus  


Վերնագիրի այլ պիտակները