Բելառուսը սկսել է ներմուծել նորվեգական նավթ՝ չկարողանալով համաձայնության գալ Ռուսաստանի հետ

18:17   21 Հունվար 2020    548

Բելառուսը սկսել է ներմուծել նորվեգական նավթ:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով «Բելնեֆտեխիմ»-ին:

Բելառուսի նավթային ընկերությունը գնել է Johan Sverdrup ապրանքանիշի 80 հազար տոննա նավթի խմբաքանակ: Բեռը հունվարի 22-ին կառաքվի Լիտվայի Կլայպեդա նավահանգիստ, այնտեղից նավթը երկաթուղով կտեղափոխվի Նովոպոլոցկի նավթավերամշակման գործարան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալության աղբյուրների տվյալներով, Մինսկի համար այս գնումը շատ ավելի թանկ է նստել, քան Ռուսաստանից առաքումները. միայն տրանսպորտային ծախսերը կարժենա ավելի քան 20 դոլար մեկ տոննայի համար:

Հիշեցնենք, որ Բելառուսը փորձում էր նավթի մատակարարման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերել ռուսական կողմի հետ, սակայն անօգուտ: Չկարողանալով համաձայնության գալ Ռուսաստանի հետ նավթի մատակարարման պայմանների վերաբերյալ, 2019-ի դեկտեմբերի 31-ին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարեց նավթ ձեռք բերել այլ երկրներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները